Մատչելիության հղումներ

Թրամփը, չսպասելով քվեների հաշվարկի ավարտին, հայտարարել է իր հաղթանակի մասին


ԱՄՆ - Գործող նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է իր կողմնակիցների հետ, Վաշինգտոն, 4-ը նոյեմբերի, 2020թ.
ԱՄՆ - Գործող նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է իր կողմնակիցների հետ, Վաշինգտոն, 4-ը նոյեմբերի, 2020թ.

Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփը, չսպասելով քվեների հաշվարկի ավարտին, հայտարարել է երեկ կայացած նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։ Reuters գործակալության փոխանցմամբ, այդ մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է քիչ առաջ՝ դիմելով Սպիտակ տանը հավաքված իր կողմնակիցներին։

Ավելի վաղ Թրամփը Twitter-ում գրել էր, թե իր հաղթանակը «փորձում են գողանալ»։

Թրամփի այս հայտարարությունները հնչել են այն պահին ,երբ քվեների հաշվարկը շարունակվում է մի շարք առանցքային տատանվող նահանգներում՝ այդ թվում Փենսիլվանիայում, Միչիգանում, Վիսկոնսինում և Ջորջիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG