Մատչելիության հղումներ

Գիշերը Ստեփանակերտում համեմատաբար հանգիստ է եղել


Ստեփանակերտը հրետակոծությունից հետո, 31-ը հոկտեմբերի, 2020
Ստեփանակերտը հրետակոծությունից հետո, 31-ը հոկտեմբերի, 2020

Գիշերը Ստեփանակերտում մեկ անգամ կարճ օդային տագնապի ազդանշան է միացել, այնուհետև հեռվում լսվել են պայթյունի ձայներ։ Մեզ համար առայժմ հստակ չէ, թե պայթյունները, որ հատվածում էի, բայց կարծես Ստեփանակերտում չէին։ Գիշերը Ստեփանակերտը մեկ անգամ հոսանքազրկվել է։

Հեռվից պայթյունի ձայներ լսվել են ողջ գիշերվա ընթացքում։ Այժմ հարաբերական հանգիստ է։ Առավոտյան 07։00-ից հետո ուժեղ պայթյունի ձայներ չեն լսվել։

Երեկ երեկոյան 21։00-ից հետո Ստեփանակերտում մի քանի ուժեղ պայթյուններ եղան, ինչպես հետագայում պարզվեց, «Սմերչ» կայանքից ադրբեջանական կողմը հրթիռ է արձակել Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպան կենտրոնի, մեկ բնակելի թաղամասի ուղղությամբ։




XS
SM
MD
LG