Մատչելիության հղումներ

Մարտակերտը ռմբակոծության է ենթարկվել


Մարտակերտը հոկտեմբերի 15-ին

Մարտակերտն այս նոր պատերազմի ընթացքում բազմաթիվ հարվածներ է ստացել: Մեծաթիվ վնասված, ավերված տներ, խորը փոսեր մարդկանց այգիներում:

Շատ տների սենյակներից միայն պատերն են մնացել: Իսկ «Ազատության» նկարահանումների ընթացքում էլ հերթական օդային տագնապը գուժեց քաղաքի ռմբակոծման վերսկսումը: Լրագրողների խումբը պատսպարվել էր մեկ վայրում: Ռմբահարվող Մարտակերտում էին տարբեր երկրներից ժամանած լրագրողներ: Պայթյունները հաջորդեցին մեկը մյուսին:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Մարտակերտը և Մարտունին թիրախավորվել են ռազմական ավիացիայի Գրադ ու Սմերչ կայանքների հարվածներով: Ըստ պաշտոնական աղբյուրի` խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով տուժածներ չկան:

Բաքուն իր հերթին մեղադրել է հայկական կողմին ադրբեջանական տարածքների ուղղությամբ հարվածներ արձակելու համար:

XS
SM
MD
LG