Մատչելիության հղումներ

Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը, հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը


Արցախ - հրետակոծությունից վնասված տուն Մարտունիում, 24-ը հոկտեմբերի, 2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ նոյեմբերի 1-ի գիշերը և այսօր օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը շարունակել է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը:

Իրավիճակը, հատկապես Մարտունի և Մարտակերտ քաղաքներում, ինչպես նաև հարակից բնակավայրերոմ՝ անհանգիստ է:

Ըստ հաղորդագրության, գրադի և սմերչի կայանքներից խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված հրթիռներից բացի, այստեղ կիրառվում է նաև ռազմական ավիացիա:

Տուժածներ չկան:

Մյուս բնակավայրերում իրավիճակը հարաբերական հանգիստ է:

Հոկտեմբերի 31-ին Ժնևում՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ ղարաբաղյան հակամարտության կողմեր պայմանավորվել են մի քանի անհապաղ քայլի իրականացման շուրջ, այդ թվում` դիտավորությամբ չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները, մասնակցել ռազմի դաշտում մնացած աճյունների փոխանակման աշխատանքներին։

Ադրբեջանական կողմը, ինչպես շեշտում է հայկական կողմը, շարունակում է ռմբահարել խաղաղ բնակավայրերը։ Պաշտոնական Բաքուն ևս պնդում է, որ դիրքերից բացի հրետակոծվել են խաղաղ բնակավայրեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG