Մատչելիության հղումներ

Ալիևը կրկին ռազմական գործողությունները դադարեցնելու պայման է առաջ քաշում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Թյուրքալեզու պետությունների համագործակցության գլխավոր քարտուղար Բագդադ Ամրեևին:

Ալիևը հերթական անգամ պնդել է, թե «Ադրբեջանը պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները՝ պայմանով, որ Հայաստանը հեռացնի զինուժը գրավյալ տարածքներից»:

Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների միջնորդությամբ հումանիտար հրադադարի երեք համաձայնություն է ձեռք բերվել, որոնցից ոչ մեկը չի պահպանվել:

Հայկական կողմը բազմիցս շեշտել է հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, ինչից հակառակ կողմը խուսափում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG