Մատչելիության հղումներ

Հրթիռակոծվել է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության հրշեջ մեքենան


Ադրբեջանական կողմից հրթիռակոծվել է Ասկերանի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ մեքենան, հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

Փրկարար ծառայողները մարդասիրական նպատակներով խմելու ջուր էին հասցնում շրջանի խաղաղ բնակիչներին: Անօդաչու թռչող սարքի մեկ հրթիռ ընկել է ուղիղ հրշեջ մեքենայի վրա և այրել: Ըստ ծառայության հաղորդագրության` անձնակազմը չի տուժել:

XS
SM
MD
LG