Մատչելիության հղումներ

Հայկական կողմը հայտնում է ևս մեկ ահաբեկչի գերեվարման մասին


Հայաստանի պաշտպանության նախարարության շենքը Երևանում, արխիվ

Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները գերեվարել են ևս մեկ ահաբեկչի, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

ՊՆ խոսնակը այնուհետև ենթադրյալ ահաբեկչի հարցաքննությունից հատվածներ է հրապարակել, որտեղ նա հայտնել է, որ ինքը 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է: Ամուսնացած է: ՈՒնի 5 երեխա: Արցախում, իր խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար:

Հոկտեմբերի 30-ին ևս հայկական կողմը հայտնել էր սիրիացի ահաբեկչի գերեվարման մասին: Գլխավոր դատախազության փոխանցմամբ` ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով ձերբակալված քաղաքացու հարցաքննության վերաբերյալ տեսանյութը, գրել է. «Հիմա արդեն առկա են ամբողջական և համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան և ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ:

Սա միջազգային հանցավոր ցանց է, և սրա բացահայտումը չի կարող անհետևանք մնալ: Առաջիկայում կլինեն նոր վկայություններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG