Մատչելիության հղումներ

Հարավային ուղղությամբ հայկական զինված ուժերը ունեն որոշակի դիրքային առավելություններ, հայտնում է Հովհաննիսյանը


Հարավային ուղղությամբ հայկական զինված ուժերը ունեն որոշակի դիրքային առավելություններ, հայտնեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը

«Հարավային ուղղությամբ` Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, Հայաստանի զինված ուժերը ունեն որոշակի դիրքային առավելություններ», - հայտարարեց ՊՆ ներկայացուցիչը։

Հովհաննիսյանը հավելեց նաև, որ մարտերը շարունակվում են նաև Շուշիի մերձակա անտառապատ գյուղերի մոտ՝ չնայած հայկական կողմի արձանագրած «լավ ցուցանիշների»:

Հարցին, տեղեկություններ կան, որ Դավիթ Բեկ գյուղում տներ են այրվել, կա մեկ զոհ և երկու վիրավոր, ի՞նչ իրավիճակ է այս ուղղությամբ, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց. «Կոնկրետ զոհերի, վիրավորների մասին Դավիթ Բեկում չեմ կարող ասել, այս պահին չունեմ տվյալներ: Եթե կան մենք հստակեցնելուց հետո կհայտարարեք: Բայց այս ուղղությամբ այսօր մարտական գործողություններ եղել են, և Ադրբեջանի զինված ուժերի հրետանային միջոցներից կրակ արձակվել է այս ուղղությամբ, և կան կոնկրետ հետևանքներ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG