Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2383-ով, բուժվածներինը՝ 749-ով, գրանցվել է մահվան ևս 29 դեպք


Բուժաշխատողներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, արծիվ
Բուժաշխատողներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, արծիվ

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 30 հազար 151 մարդ:

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 383-ով՝ հասնելով 85 հազար 34-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 29 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 749-ով և հասել 53 հազար 257-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 27 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 392 հազար 660-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1272-ի, ևս 354 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 30 հազար 151 մարդ:

XS
SM
MD
LG