Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2241-ով, բուժվածներինը՝ 694-ով, գրանցվել է մահվան ևս 21 դեպք


Բուժաշխատողներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, արխիվ
Բուժաշխատողներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2241-ով՝ հասնելով 82 հազար 651-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 21 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 694-ով և հասել 52 հազար 508-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 695 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 387 հազար 633-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. - «Պացիենտները եղել են 65 (կին), 66 (կին), 72 (տղամարդ), 72 (կին), 74 (տղամարդ), 68 (կին), 65 (տղամարդ), 81 (տղամարդ), 64 (կին), 70 (կին), 85 (տղամարդ), 95 (կին), 78 (կին), 79 (տղամարդ), 66 (կին), 71 (տղամարդ), 81 (տղամարդ) 68 (տղամարդ), 72 (կին), 65 (տղամարդ) և 61 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1243-ի, ևս 352 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 28 հազար 548 մարդ:

XS
SM
MD
LG