Մատչելիության հղումներ

Արցախի ՊԲ-ն պնդում է՝ հայկական ուժերի լքած տարածքներում ահաբեկիչների բազաներ են ստեղծվում


Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորման գրոհային Սիրիայում, արխիվ

Վերջին օրերին հայկական ստորաբաժանումների կողմից առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու արդյունքում, տվյալ հատվածներում Ադրբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ: Այս մասին հայտարարում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ դա ակնհայտ է դարձել «ռադիոհետախուզական տվյալների համաձայն թուրք-ադրբեջանական վարձկանների, ահաբեկիչների մարտավարությունն ու հեռախոսազրույցները վերլուծելով և հետախուզական փաստերը համադրելով»:

Այդ բազաների գործողությունները, շեշտում է Արցախի ռազմական գերատեսչությունը, «կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլ նաև լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար»։

Հիշեցնենք, Մերձավոր Արևելքից, այդ թվում՝ Սիրիայից ղարաբաղյան հակամարտության գոտի վարձկան ահաբեկիչներ տեղափոխելու մասին հայկական կողմի, միջազգային հանրության և հեղինակավոր լրատվամիջոցների մեղադրանքները պաշտոնական Անկարան և Բաքուն հերքում են:

XS
SM
MD
LG