Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինուժը թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը


Արցախ - Ադրբեջանական զինուժի հարվածների հետևանքները Ստեփանակերտի ծննդատանը, 28-ը հոկտեմբերի, 2020թ.
Արցախ - Ադրբեջանական զինուժի հարվածների հետևանքները Ստեփանակերտի ծննդատանը, 28-ը հոկտեմբերի, 2020թ.

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը, հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։

Այսօր ադրբեջանական զինուժը հրթիռակոծում և հրետակոծում է Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ մայրաքաղաք Ստեփանակերտն ու Շուշին: Շուշիում մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել:

Հայկական կողմը հերքում է հակառակ կողմի հաղորդումները ադրբեջանական խաղաղ բնակավայրերի հրետակոծման մասին:

XS
SM
MD
LG