Մատչելիության հղումներ

Հակառակորդը հարվածներ է հասցրել Շուշիին. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել


Արցախ - Բնակիչները Պատսպարվում են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում, 8-ը հոկտեմբերի, 2020թ.
«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվում է Շուշին: Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:

Ստեփանյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցրել ղարաբաղյան մի շարք բնակավայրերի ևս:

Ադրբեջանական կողմը, իր հերթին, պնդել է, թե հայկական ուժերը Հայաստանի տարածքից հրազենային կրակ են արձակել ադրբեջանական հինգ շրջանների ուղղությամբ, ինչը Պաշտպանության նախարարության խոսնակը հերքել է:

Շուշան Ստեփանյանը նաև հայտնում է, որ հակամարտության գոտում հայկական կողմին հաջողվել է ոչնչացրել ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG