Մատչելիության հղումներ

Տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը


Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մևլութ Չավուշօղլուն, Անկարա, օգոստոս, 2020թ.

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ջեյհուն Բայրամովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը: ՏԱՍՍ-ը չի հաղորդում, թե որ կողմի նախաձեռնությամբ է տեղի ունեցել զրույցը:

Նախօրեին Ղարաբաղում ստեղծված իրավիճակը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Չավուշօղլուն, ապա՝ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդ որում՝ վերջիններիս զրույցը տեղի է ունեցել Էրդողանի նախաձեռնությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG