Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կրկին քննարկել են ղարաբաղյան խնդիրը


Թուրքիա- ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը (ձախից) և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն (աջից), արխիվ

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները կրկին քննարկել են ղարաբաղյան խնդիրը։ «Հեռախոսազրույցում կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ կայուն հրադադարի ապահովման անհրաժեշտությունը,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հավելելով, - Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն ընդգծել են, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և որ անհրաժեշտ է անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատել և վերականգնել բանակցային գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած մեխանիզմների շրջանակներում»։

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ խոսվում է նաև հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների մասին, թեև պաշտոնական Բաքուն և Անկարան կտրականապես հերքում են այդ պնդումները։ «Լավրովի և Չավուշօղլուի զրույցում հատուկ շեշտվել է ճգնաժամը չմիջազգայնացնելու անթույլատրելիությունը՝ դրանում օտարերկրյա գրոհայինների չներգրավելու հաշվին»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

XS
SM
MD
LG