Մատչելիության հղումներ

Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադադարը ընդհանուր առմամբ պահպանվում է, նշում է Փաշինյանը


Արցախի Պաշտպանության բանակի հրետանավորները մարտական դիրքում, հոկտեմբեր, 2020թ.
Արցախի Պաշտպանության բանակի հրետանավորները մարտական դիրքում, հոկտեմբեր, 2020թ.

Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադադարը ընդհանուր առմամբ պահպանվում է, Ֆեյսբուքում գրում է Հայաստանի վարչապետը:

«Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին», - ընդգծում է Նիկոլ Փաշինյանը:

Սա հրադադարի մասին վարչապետի արդեն երրորդ գրառումն է այսօր: Նախորդ գրառումներում Փաշինյանը հավաստիացրել էր, որ հայկական կողմը խստորեն հետևում է հրադադարի ռեժիմին:

Հայկական կողմն արդեն հաղորդել է ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտումների մասին:

Հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ից հումանիտար հրադադարի մասին նոր համաձայնության մասին Միացյալ Նահանգները, Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին կիրակի ուշ երեկոյան:

Սա Արցախում կրակը դադարեցնելու երրորդ փորձն է: Հոկտեմբերի 10-ի և17-ի համաձայնությունները չեն գործել:

XS
SM
MD
LG