Մատչելիության հղումներ

Հայկական կողմը շեշտում է, որ խստորեն պահպանում է հրադադարը


Արցախի ՊԲ զինծառայողները դիրքերում, հոկտեմբեր, 2020թ.

Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, Ֆեյսբուքում գրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը:
«Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ:
Այս առումով, ՀՀ պաշտպանության նախարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը», - իր հերթին, Ֆեյսբուքում գրում է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Հիշեցնենք, հայկական կողմն արդեն հաղորդել է ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտումների մասին:

Հոկտեմբերի 26-ի ժամը 08:00-ից հումանիտար հրադադարի մասին նոր համաձայնության մասին Միացյալ Նահանգները, Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին կիրակի ուշ երեկոյան:

Սա Արցախում կրակը դադարեցնելու երրորդ փորձն է: Հոկտեմբերի 10-ի և17-ի համաձայնությունները չեն գործել:

XS
SM
MD
LG