Մատչելիության հղումներ

Ղրղըզստանում հայտարարվեց նախագահական արտահերթ ընտրությունների օրը


Ընտրություններ Ղրղըզստանում, արխիվ

Ղրղըզստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) այսօրվա նիստում որոշվեց նախագահական արտահերթ ընտրություններն անցկացնել հունվարի 10-ին։

Հոկտեմբերի սկզբին խորհրդարանական ընտրություններին հաջորդած քաղաքական ցնցումները նախկին նախագահ Սորոնբայ Ժեենբեկովին ստիպեցին հրաժարական տալ։

Նախագահի պարտականությունները կատարում է վարչապետ Սադիր Ջափարաովը։ Ազգայնական հայացքներով նախկին պատգամավոր Ջափարովը կալանքի տակ էր իր քաղաքական հակառակորդին առևանգելու մեղադրանքով, սակայն ցույցերի ճնշման տակ նա ազատ էր արձակվել ու նշանակվել վարչապետ։

Ջափարովն ասել է, թե գալիք ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը, եթե օրենքում փոփոխություններ արվեն առկա արգելքները վերացնելու համար։ Ղրղըզստանի սահմանադրությունը նախագահի պաշտոնակատարին կամ նախագահի պարտավորությունները ժամանակավորապես կատարող անձին արգելում է նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրվել։

Ակնկալվում է, որ մինչև հունվարի 10-ը Ղրղըզստանի Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը փոփոխությունների կենթարկվեն։

XS
SM
MD
LG