Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի նախագահը «պատրաստ է հրաժարական տալ»՝ նոր խորհրդարանական ընտրություններից հետո


Ղրղըզստան - Նախագահի պաշտոնանկության պահանջով բողոքի ցույց Բիշքեկում, 7-ը հոկտեմբերի, 2020.

Ղղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտարարել է, թե պատրաստ է հրաժարական տալ` նոր խորհրդարանական ընտրություններից և կառավարության ձևավորումից հետո, ինչը, նրա խոսքով, թույլ կտա խուսափել քաոսից և թուլացնել ներքաղաքական լարվածությունը։

«Ինձ համար որևէ պաշտոն պետականությունից ու ժողովրդի միասնությունից ավելի կարևոր չէ, անհրաժեշտ է հնարավորինս արագ երկրում կարգուկանոն հաստատել», - շեշտել է Ժեենբեկովը։

Երկրում բազմամարդ ցույցեր և անկարգություններ էին սկսվել անցած կիրակի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքներով հաղթող էին ճանաչվել կառավարամետ ուժերը։ Ընդդիմությունը հայտարարել էր զանգվածային ընտրակեղծիքների ու խախտումների մասին:

Զայրացած ցուցարարներն օրեր առաջ գրավել էին խորհրդարանի շենքն ու նախագահական նստավայրը, ոստիկանության հետ բախումներում հազարից ավելի մարդ վիրավորվել է, մեկը՝ զոհվել։

XS
SM
MD
LG