Մատչելիության հղումներ

Ընթանում են օջախային մարտեր, լարվածությունը պահպանվում է, փոխանցում է ՊՆ ներկայացուցիչը


Բացի ռազմաճակատում տիրող մարտական գործողություններից, օրվա ընթացքում հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրերը, այդ թվում՝ Մարտակերտը, Բերձորը, հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ լարվածությունը պահպանվում է:

Նրա փոխանցմամբ` օրվա ընթացքում թեժ են եղել կենտրոնականից հարավ ընկնող Շեխեր, Ջիվանիկ և հարակից գյուղերում դիվերսիոն ներթափանցման գործողություններ իրականացրած «ադրբեջանական հրոսակախմբերի ու դիվերսիոն խմբերի չեզոքացման աշխատանքները, այս ուղղությամբ կան հստակ առաջընթացներ»: Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանի զինված ուժերը փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, ապա հետ են շպրտվել` դիմելով փախուստի.- «Հիմնականում մարտերն ընթանում են օջախային, տարբեր ճանապարհների, գետերի հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք չեզոքացվում են մեր կողմից»:

Պատասխանելով «Ազատության» հարցին` ՊՆ ներկայացուցիչը հաստատեց, որ քիչ առաջ Ստեփանակերտի ուղղությամբ ևս կատարվել է, ամենայն հավանականությամբ հրթիռակոծում, և որ նման կերպ ադրբեջանական կողմը փորձում է «վրեժը լուծել» խաղաղ բնակիչներից:

XS
SM
MD
LG