Մատչելիության հղումներ

Պեսկովի փոխանցմամբ` «Պուտինն ամեն ինչ անում է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման համար»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ, Մոսկվա

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեկովն այսօր ասել է, որ Վլադիմիր Պուտինն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Պեսկովի փոխանցմամբ, նախագահը մշտական կապի մեջ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ես միայն կարող եմ ավելացնեել, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարն անում է ամեն բան` պատերազմը դադարեցնելու և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հուն տեղափոխելու համար»,- ասել է Պեսկովը:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ Ալիևը և Փաշինյանն ասել են, թե պատրաստ են մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու համար: Ալիևը, սակայն, նշել է, որ նման այց կատարելու հրավեր Մոսկվայից չի ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG