Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Ալիևը հայտարարել են, որ պատրաստ են դեմ առ դեմ հանդիպման


Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Մյունխենում, փետրվար, 2020թ.

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներն այս մասին այսօր ասել են ՏԱՍՍ-ին՝ առանձին-առանձին տված հարցազրույցների ժամանակ։

Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հայտարարել են, թե համաձայն են մեկնել Մոսկվա՝ դեմ առ դեմ հանդիպման։ Փաշինյանն ու Ալիևն այս մասին այսօր ասել են ՏԱՍՍ-ին՝ առանձին-առանձին տված հարցազրույցների ժամանակ։

«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, և ես պատրաստ եմ անհրաժեշտ բոլոր ջանքերը ներդնել՝ այդ արդյունքին հասնելու համար, այդ թվում՝ գալ, հանդիպել ու բանակցել», - ասել է Հայաստանի վարչապետը։

Ադրբեջանի նախագահը, պատասխանելով նույն հարցին, ասել է․ - «Բաքվի ներկայացուցիչները պատրաստ են հանդիպել Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում»։

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG