Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում շարունակում է աճել


Վրաստանի տարածքում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 1351 նոր դեպք է արձանագրվել, 14 մարդ մահացել է։ Այս մասին հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը։

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի կանխատեսմամբ՝ մոտ ապագայում իրավիճակը չի բարելավվի:

«Համաճարակաբանական իրավիճակը Վրաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայում, վատթարանում է։ Առաջիկա երկու-երեք շաբաթներին վարակի տարածման տեմպերի նվազում չի ակնկալվում», - նշել է Գամկրելիձեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG