Մատչելիության հղումներ

Վրաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսից 15 մարդ է մահացել


Վրաստան - Ջերմաչափում Կախեթիի ավտոճանապարհին, արխիվ

Վրաստանի կառավարությունը հայտնում է, որ անցած մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 15 պացիենտ է մահացել, արձանագրվել է հիվանդության 1194 նոր դեպք։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվածերի թիվը Վրաստանում մոտեցել է 20 հազարի, մահացել է 153 հիվանդ։

Շուրջ 6 հազար 400 մարդ կարանտինի մեջ է, հիվանդանոցներում բժիշկների հսկողության տակ է գտնվում ավելի քան 2 հազար 800 մարդ, ևս 1420-ը գտնվում են քովիդ-հյուրանոցներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG