Մատչելիության հղումներ

Իրանը «համարժեք կարձագանքի» իր տարածքի նկատմամբ ցանկացած հարձակման, եթե նույնիսկ այն միտումնավոր չէ


Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադե, արխիվ
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադե, արխիվ

Պաշտոնական Թեհրանը սպառնում է համարժեք արձագանքել իր տարածքի հանդեպ ցանկացած հարձակման, եթե նույնիսկ հակառակ կողմը միտումնավոր չի գնացել դրան։

«Իրանի տարածքի հանդեպ ցանկացած, նույնիսկ ոչ դիտավորյալ հարձակմանը կհետևի համարժեք պատասխան», - այսօր հայտարարել է երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, հավելելով՝ «սեփական քաղաքացիների անվտանգությունը այն գիծն է, որ իրանական կողմը չի կարող անցնել»:

Անցած շաբաթ տեղական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Իրանի տարածքում 8 հրթիռ է ընկել, մի քանի տուն վնասվել էր, մեկ մարդ՝ վիրավորվել։

Ընդհանուր առմամբ, ըստ հաղորդումների, Ղարաբաղում պատերազմի վերսկսումից հետո Իրանի տարածքում մոտ 50 հրթիռ ու արկ է պայթել։

Այս ամսվա սկզբին Իրանը բողոքի նոտա էր հղել Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին, արտգործնախարարությունն էլ հայտարարել էր, թե պատրաստ է միջնորդի դեր ստանձնել երկու հարևանների միջև։

XS
SM
MD
LG