Մատչելիության հղումներ

«Հայերը լավ ժողովուրդ են: Մենք աշխատում ենք», - ասում է ԱՄՆ նախագահը


Ամն նախագայ Դոնակդ Թարմփ, ախիվ

«Մենք աշխատում ենք որոշ բաների վրա», - հայտարարեց Դոնալդ Թրամփը ի պատասխան մի հայ կնոջ բացականչության, որ հայերն աջակցում են Միացյալ Նահանգների գործող նախագահին։

«Շնորհակալություն։ Մենք աշխատում ենք որոշ բաների վրա։ Մենք շատ պաստառներ տեսանք հատկապես Կալիֆորնիայում։ Հայե՜րը։ Նրանք լավ ժողովուրդ են։ Նրանք նաև ուժեղ գործարարներ են։ Հայերը մեծ գործարար ժողովուրդ են», - ասաց Թրամփը:

«Մենք աշխատում ենք։ Մենք այնքան շատ հայեր տեսանք հատկապես Կալիֆորնիայում։ Նրանք գեղեցիկ դրոշներ էին թափահարում։ Մենք որոշ բաների վրա ենք աշխատում։ Պետք է ասեմ, որ դուք ուժեղ ոգի ունեք ձեր երկրում։ Մարդիկ Հայաստանից մեծ ոգի ունեն իրենց երկրի համար», - նաև հայտարարեց ԱՄՆ նախագահը Նևադայում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ։

Երեկ Թրամփի աջակից ամերիկահայերը Կալիֆորնիայում դիմավորեցին նրա ավտոշարասյունը հայկական եռագույն դրոշներով և «Ճանաչիր Արցախը» պաստառներով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG