Այսօր պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը («Արդարություն և զարգացում» կուսակցություն): Թուրքական աղբյուրների փոխանցմամբ, այցն իրականացվում է Ադրբեջանի անխախության օրվա կապակցությամբ:
Ազգային մեծ ժողովի խոսնակն ադրբեջանցի բարձրաստիճան ղեկավարների հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը: Շենթոփին այսօր երեկոյան պետք է ընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Շենթոփը վաղը պետք է ելույթ ունենա Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի Մեջլիսի արտահերթ նիստում: Բացի այդ, վաղը նա կհանդիպի Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի և արտգործնախարար նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: