Այսօր առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ, հյուսիսային ուղղությամբ մարտերն այնքան թեժ չեն եղել, ինչպես նախորդ երկու օրերին, ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հարավային ուղղությամբ ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ, ուղղություններից մեկում մոտավորապես 2-3 տասնյակ մեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում իրականացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, և հակառակորդը ստիպված է եղել նախանջել», - նշեց Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչը նաև նշեց, որ հակառակորդը մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում, օգտագործվել են ԱԹՍ-ներ և հրետանային կրակ:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ, անդրադառնալով մարզում անօդաչու թռչող սարքերով իրականացված հարվածներին, ասաց, որ վնասվել են շուրջ 40 առանձնատներ, 2 դպրոց:
Միայն Գեղարքունիքի մարզում խոցվել է 18 ԱԹՍ՝ բացի Վարդենիսից, նաև Մարտունիի և Գավառի տարածաշրջաններում, նշեց Մարզպետը: