Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1540-ով, բուժվածներինը՝ 384-ով, գրանցվել է մահվան ևս 11 դեպք


Բուժաշխատողներ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, արխիվ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1540-ով՝ հասնելով 63 հազարի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 384-ով և հասել 47 հազար 925-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3937 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 344 հազար 35-ի:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 75 (կին), 64 (տղամարդ), 89 (տղամարդ), 78 (կին), 70 (կին), 69 (տղամարդ), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 66 (կին), 82 (կին) և 73 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»։

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1067-ի, ևս 314 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 13 հազար 694 մարդ:

XS
SM
MD
LG