Մատչելիության հղումներ

Զախարովան շեշտում է` «ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները մնում են բանակցությունների սեղանին»


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, Մոսկվա, արխիվ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան ասել է, որ առայժմ չի կատարվում աշխատանք Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մեխանիզմը համաձայնեցնելու ուղղությամբ:

«Մեր գլխավոր ուղերձն է՝ անհապաղ կազմակերպել զինվորականների մակարդակով հանդիպում և համաձայնեցնել հրադադարի հսկողության մեխանիզմը: Որքան գիտենք, առայժմ նման աշխատանք չի կատարվում: Մենք հուսով ենք, որ նման մեխանիզմն առաջիկայում կգործարկվի»,- ասել է Զախարովան:

Զախարովայի փոխանցմամբ, Ռուսաստանը համոզված է, որ քաղաքական կարգավորումը հնարավոր է և անհրհաժեշտ է:

«Առաջարկները, որոնք կազմել և շարունակում է մշակել ԵԱՀԿ Մինսկի խումբը, մնում են բանակցություններին սեղանին: Դրանց բովանդակությունը հայտնի է՝ փուլային եղանակով աստիճանաբար ազատել հարակից շրջանները` այդ ընթացքում երաշխավորելով անվտանգությունն ու Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապը, նախքան կորոշվի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»,- ասել է Զախարովան:

XS
SM
MD
LG