Մատչելիության հղումներ

ՌԴ փոխարտգործնախարարը Ղարաբաղի հարցը քննարկել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ


Ադրբեջանական ուժերի կողմից իրականացված ռմբահարման հետևանքները, Մարտակետ, Լեռնային Ղարաբաղ, 15 հոկտեմբերի, 2020թ.
Ադրբեջանական ուժերի կողմից իրականացված ռմբահարման հետևանքները, Մարտակետ, Լեռնային Ղարաբաղ, 15 հոկտեմբերի, 2020թ.

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին և Անդրկովկասի անվտանգության թեմայով Ժնևում կայանալիք միջազգային քննարկումների կազմակերպմանն առնչվող հարցերը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, ժնևյան քննարկումների օրակարգում նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրներն են:

Ռուդենկոն և Կլարը մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների և զոհերի թվի աճի կապակցությամբ:

«Երկու դիվանագետներն ընդգծել են {հոկտեմբերի 10-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կնքած} համաձայնության բոլոր դրույթները կատարելու ու նախևառաջ հրադադարը պահպանելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բովանդակային բանակցությունները վերսկսելու անհրաժեշտությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությւնում:

Զրույցը տեղի է ունեցել Հարավային Կովկասում Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի նախաձեռնությամբ:

XS
SM
MD
LG