Մատչելիության հղումներ

Տիխանովսկայան վերջնաժամկետ է տվել Լուկաշենկոյին հրաժարական տալու համար


Բելառուսում ընդդիմադիր առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան, արխիվ

Բելառուսի նախագահության նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան վերջնաժամկետ է տվել Ալեքսանդր Լուկաշենկոյին և նրա դեմ դուրս եկած հազարավոր ցուցարարների անունից պահանջել մինչև հոկտեմբերի 25-ը հրաժարական տալ։

«Մենք բազմիցս ենք հայտարարել, որ պատրաստ ենք երկխոսության ու բանակցությունների, սակայն զրույցը չի կարող կայանալ, երբ մի կողմը ճաղերի ետևում է», - հայտարարել է ընդդիմադիր առաջնորդը, պնդելով, թե իրենց համբերությունն այլևս սպառվել է։

«Ներքաղաքական ճգնաժամը ձգվում է արդեն երկու ամիս, բավարար է, մենք հոկտեմբերի 25-ը համաժողովրդական վերջնաժամկետի օր ենք հայտարարում», - պնդել է Տիխանովսկայան։

Վերջինիս խոսքով, եթե Լուկաշենկոն այդ պահանջը չկատարի, հոկտեմբերի 25-ից «ողջ երկիրը խաղաղ ցույցի դուրս կգա», իսկ հոկտեմբերի 26-ից երկրում կսկսվի համաժողովրդական գործադուլ։

Լուկաշենկոյի դեմ բողոքի ցույցերը չեն դադարում օգոստոսին տեղի ունեցած վիճահարույց նախագահական ընտրություններից հետո, որոնց արդյունքները չեն ճանաչել Եվրամիությունը, Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան:

XS
SM
MD
LG