Մատչելիության հղումներ

Արցախի նախագահն այցելել է բուժհաստատություններ


Արայիկ Հարությունյան, արխիվ
Արայիկ Հարությունյան, արխիվ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է մի շարք բուժհաստատություններ և հանդիպել բուժանձնակազմերի հետ:

Այցից հետո Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է․ - «Պատերազմական այս ծանր օրերին նրանց կատարած մասնագիտական աշխատանքը, նվիրումը, իսկապես, հավասարազոր է հերոսության: Հատուկ երախտագիտություն եմ հայտնել նաև Մայր Հայրենիքից ու Սփյուռքից ժամանած բժիշկներին՝ արցախցի գործընկերների հետ կատարած համատեղ աշխատանքը համարելով ազգային միասնականության խորհրդանիշ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG