Մատչելիության հղումներ

Գորբաչովը ողջունում է հրադադարի համաձայնությունը


ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչով, արխիվ

ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը, որի ղեկավարման օրոք 1988 թվականին սկսվել է Ղարաբաղյան շարժումը, հայտարարել է, թե ողջունում է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադար հաստատելու որոշումը:

«Լավ է, որ օգնեց Ռուսաստանը, լավ է, որ արվեց այդ առաջին քայլը, բայց շատ կարևոր է, որ դրանով չսահմանափակվի», - ՏԱՍՍ-ին ասել է Գորբաչովը:

Նրա փոխանցմամբ, անհրաժեշտ է բանակցել այդ չափազանց ծանր հիմնախնդրի կարգավորման ուղիների շուրջ:

«Հարկ է քայլ առ քայլ, աստիճանաբար կարգավորել հակամարտությունը», - ասել է Միխայիլ Գորբաչովը:

Ղարաբաղյան հակամարտության գոտում 13 օր շարունակվող պատերազմական գործողություններում հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հրավերով և արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր:

Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG