Մատչելիության հղումներ

Արցախում հաշվառված անձանց հոկտեմբերի կենսաթոշակներն ու նպաստները կվճարվեն Հայաստանում


Արցախում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները և պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած հոկտեմբերի 9-ից, Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության հայտարարությունն են փոխանցում «Հայփոստ»-ից:

«Կենսաթոշակ և (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» ՓԲԸ-ի՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)` փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ», - ասված է հաղորդագրությունում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «թեժ գիծ»՝ 114 հեռախոսահամարով, կամ «Հայփոստ» ՓԲԸ-ի հեռախոսազանգերի կենտրոն՝ (010) 514-514 հեռախոսահամարով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG