Մատչելիության հղումներ

Երևանում մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը


Երևան - ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները, 9-ը հոկտեմբերի, 20202.

Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում հյուրերին դիմավորեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստին մասնակցում են Եվրասիական տնտեսական միության անդամ 5 երկրներից 4-ի կառավարությունների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Ղրղըզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել, և երկիրը ներկայացված է դեսպանի մակարդակով:

Նիստի մեկնարկին ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետը՝ մասնավորապես նշելով. - «Այսօրվա նիստն անցկացվում է Հայաստամի համար դժվարին ժամանակում։ Երկու շաբաթ է՝ չեն դադարում մարտերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով՝ ժամանակակից զինամթերքի բոլոր տեսակների կիրառմամբ։ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության քաղաքները, գյուղերը, այդ թվում՝ քաղաքացիական նշանակության օբյկետները և ենթակառուցվածքները, գտնվում են հրետանային և հրթիռային կրակի տակ։ Կան բազմաթիվ վիրավորներ ու սպանվածներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Սակայն, վստահեցնում եմ ձեզ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ մեր ժողովոուրդը համախմբված է և լի վճռականությամբ՝ կանգնել մինչև վերջ և պաշտպանել մեր ազատությունը և անկախությունը»:

«Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել պատվիրակության բոլոր անդամներին՝ այս բարդ ժամանակահատվածում Հայաստան այցի համար։ Մենք բարձր ենք գնահատում այս հանգամանքը, բոլորին ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք և կառուցողական քննարկումներ՝ ի շահ մեր ինտեգրացիայի և մեր միության հետագա ամրացման», - ասաց Փաշինյանը:

Նախատեսված է նաև ընդլայնված կազմով հանդիպում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG