Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 8-9-ը Հայաստան կայցելի Ռուսաստանի վարչապետը


ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին, արխիվ

Երևանը սպասում է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինին, այսօր ասել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ռուսաստանի վարչապետը Հայաստան կժամանի հոկտեմբերի 8-9-ը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու։ Դա նախապես ծրագավորված այց էր և որևէ կապ չունի ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող իրավիճակի հետ», - լրագրողների հարցին ի պատասխան ասել է նախարարը։

Ավելի վաղ՝ երեկ, հաղորդվել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի նախագահական աշխատակազմին սպասարկող ինքնաթիռը։ Հայաստանի արտգործնախարարության խոսնակը նշել էր, որ Երևան են ժամանել ԵԱՏՄ նիստը նախապատրաստող խմբեր, բայց չէր հստակեցրել՝ կոնկրետ ովքեր են եղել օդանավի ուղևորները։

XS
SM
MD
LG