Մատչելիության հղումներ

Մնացականյանի այցը Մոսկվա, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նախատեսված է այսօր՝ օրվա երկրորդ կեսին


Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա նախատեսված է հոկտեմբերի 9-ին՝ օրվա երկրորդ կեսին՝ մասնակցելու Ղարաբաղի հարցով խորհրդակցություններին, ՏԱՍՍ գործակալությանը փոխանցել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Մենք նոր սկսում են մանրամասները պարզել, կարող եմ հաստատել, որ՝ այո՛, ժամանելու է օրվա երկրորդ կեսին և լինելու են խորհրդակցություններ», - ասել է Տողանյանը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ կոչ արեց Հայաստանին ու Ադրբեջանին մարդասիրական նպատակներով Ղարաբաղում հրադադար հաստատել` գերիների և զոհերի աճյունների փոխանակման համար:

Պաշտոնական հաղորդագրությունը նաև նշում է` այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվում են Մոսկվա` Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG