Մատչելիության հղումներ

Գիշերը իրադրությունը հակամարտության գոտում եղել է կայուն լարված


Արցախի ՊԲ զինծառայողն իր զենքով, արխիվ
Արցախի ՊԲ զինծառայողն իր զենքով, արխիվ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն լարված, օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, փոխանցում է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG