Մատչելիության հղումներ

Պեսկովը վստահեցնում է` «երկխոսությունը Ղարաբաղի շուրջ շարունակվում է ամենաբարձր մակարդակով»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար շարունակվում է բարձր մակարդակով:

«Շարունակում ենք երկխոսությունն ամենատարբեր, այդ թվում` ամենաբարձր մակարդակով»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Միաժամանակ նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Մոսկվայում գալիք երկուշաբթի օրը բանակցություններ կազմակերպելու որոշումը կայացվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Ռուսաստանի նախագահի անցկացրած վերջին քննարկումների արդյունքում:

«Այս պահին ավելին չեմ կարող ասել»,- հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

XS
SM
MD
LG