Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Հայաստանի նախագահը


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

«Հուսով եմ, որ Ռուսաստանի ջանքերը թույլ կտան առաջիկա օրերին դադարեցնել արյունահեղությունը ղարաբաղյան հակամարտության գոտում», - Պուտինին գրել է Սարգսյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան տարեդարձի առթիվ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանում իրավամբ բարձր են գնահատում Ձեր ծանրակշիռ ներդրումը՝ մեր պետությունների միջև քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում դաշնակցային հարաբերությունների, ռազմավարական գործընկերության և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում: Այդ հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների բազմադարյա եղբայրական կապերի և հոգևոր մտերմության, փոխվստահության բարձր մակարդակի և ժամանակակից խնդիրների նկատմամբ մոտեցումների միասնականության վրա:

Հուսով եմ, որ Ռուսաստանի ջանքերը թույլ կտան առաջիկա օրերին դադարեցնել արյունահեղությունը ղարաբաղյան հակամարտության գոտում»:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վլադիմիր Պուտինն այսօր դարձավ 68 տարեկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG