Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել է շարունակել «հակահարձակումը»


Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել է շարունակել «հակահարձակումը» ղարաբաղյան հակամարտության գոտում։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Զաքիր Հասանովը նաև սպառնացել է՝ եթե հայ զինվորականները գործի դնեն «Իսկանդեր» համակարգեր, Ադրբեջանը կձեռնարկի «համարժեք, պատասխան քայլեր»։

Ռազմական գործողությունները շարունակելու՝ Ադրբեջանի այս հայտարարությունը հնչում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի արտգործնախարարների համատեղ հայտարարությունից ընդամենը մի քանի ժամ անց։

Արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Ժան-Իվ Լը Դրիանը և Մայք Փոմփեոն երեկ ամենավճռական կերպով կոչ էին արել կողմերին դադարեցնել տասն օր առաջ սկսված աննախադեպ և վտանգավոր արյունահեղությունը և անհապաղ վերադառնալ խաղաղ բանակցությունների։

Պաշտոնական Երևանը վերահաստատել է կրակի դադարեցման անհրաժեշտությունը՝ նշելով, որ հակամարտության ռազմական լուծման ցանկացած փորձ կասեցվելու է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG