Մատչելիության հղումներ

Amnesty International-ը հաստատում է՝ Ստեփանակերտը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով


Արցախ - Ռմբակոծված Ստեփանակերտը, 4-ը հոկտեմբերի, 2020թ.

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ իր փորձագետները Ստեփանակերտում հաստատել են՝ Արցախի մայրաքաղաքը ռմբակոծվել է իսրայելական արտադրության կասետային ռումբերով։

Միջազգային իրավունքով այդ ռումբերն արգելված են։

Իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է, որ կասետային ռումբերի որևէ կիրառում արգելված է, և դրանք օգտագործելը բնակելի շրջաններում կարող է ավելացնել զոհերի և վիրավորների թիվը:

Amnesty International-ը նաև շեշտում է՝ թեև Ադրբեջանը հաղորդել է իր մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Գյանջայի և այլ բնակավայրերի հրետակոծության մասին, և չնայած իրավապաշտպան կազմակերպության փորձագետները հաստատել են, որ 300 միլիմետր տրամաչափի «Սմերչ» հրթիռային համակարգերն իսկապես օգտագործվել են հայկական ուժերի կողմից, Բաքվի ներկայացրած ֆոտո և վիդեոապացույցները դեռևս թույլ չեն տալիս եզրակացություն անել հատուկ թիրախավորման, ինչպես նաև այն մասին, թե հրթիռային մարտագլխիկներում կա՞ արդյոք կասետային զինամթերք։

XS
SM
MD
LG