Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են ղարաբաղյան հակամարտության լարվածությունը


Հայաստանի վարչապետը կրկին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլը, երկու առաջնորդները շարունակել են քննարկումները ղարաբաղյան հակամարտության լարվածության շուրջ, որը «մասշտաբային բնույթ է ստացել և հանգեցնում է լուրջ կորուստների երկու կողմերում էլ, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում»:

«Վլադիմիր Պուտինը վերստին ընդգծել է ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը», - հաղորդում է Ռուսաստանի նախագահական նստավայրը, մանրամասնելով` զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:

Սա Պուտինի և Փաշինյանի արդեն չորրորդ հեռախոսազրույցն է մոտ տասը օր շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում: Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ, սակայն, Պուտինը մինչ օրս որևէ քննարկում չի անցկացրել: «Եթե դա անհրաժեշտություն համարվի, որևէ կասկած չկա, որ նախագահ Պուտինը, իհարկե, կքննարկի այդ թեման պաշտոնակիցների` Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի հետ», - այսօր ավելի վաղ ասել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG