Մատչելիության հղումներ

Պուտինն առայժմ չի պլանավորում շփումներ Էրդողանի և Ալիևի հետ. Պեսկով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ չի պլանավորում շփումներ ունենալ թուրք և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է նրանց հետ քննարկել ղարաբաղյան հակամարտությունը: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Եթե դա անհրաժեշտություն համարվի, որևէ կասկած չկա, որ նախագահ Պուտինը, իհարկե, կքննարկի այդ թեման պաշտոնակիցների հետ», - լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է այդ բանակցությունները տեղի ունենան հաջորդ շաբաթ, Կրեմլի խոսնակն արձագանքել է․ - «Առայժմ նման հստակ պլաններ չկան, բայց դուք գիտեք, որ խոսքը պատերազմի մասին է, Ղարաբաղում այդ պատերազմում իրավիճակն արագ է զարգանում, այդ իսկ պատճառով այստեղ դժվար է գուշակություն անել»: «Կախված հանգամանքների զարգացումից՝ կձևավորվի նաև երկխոսության կարիք», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG