Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպում կազմակերպել Թբիլիսիում


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպում կազմակերպել Թբիլիսիում։ Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է այսօր վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում։

«Այսօր երկու կողմերն էլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, նախապայմաններ են առաջ քաշում, որով համաձայն են օգտվել ԵԱՀԿ Մինսկի խմբից։ Ես կարծում եմ, որ մենք պետք է դրան նպաստենք։ Տեսնենք, թե երբ կարող է հանդիպում լինել գոնե Վրասանում։ Մենք հնարավորինս ամեն ինչ կանենք», - ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի նախագահը:

Զուրաբիշվիլին ընդգծել է, որ Վրաստանի համար կարևոր է այս հարցում չեզոքություն պահպանել։ Նա նաև տեղեկացրել է, որ շաբաթվա ընթացքում զրույցներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։

XS
SM
MD
LG