Մատչելիության հղումներ

Արցախում վիրավորված ֆրանսիացի լրագրողները տեղափոխվեցին Երևան՝ «Էրեբունի» բ/կ


Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնը, արխիվ
Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնը, արխիվ

Երեկ Արցախում վիրավորված ֆրանսիացի լրագրողները տեղափոխվեցին Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նրանց վիճակը գնահատվում է կայուն։

Հիշեցնենք, երեկ ֆրանսիական «Լը Մոնդ»-ի երկու լրագրողները, ինչպես նաև հայաստանյան լրատվամիջոցների երկու ներկայացուցիչներ վնասվածքներ էին ստացել Մարտունիում ադրբեջանական բանակի հրետակոծության հետևանքով: Ֆրանսիացի լրագրոներից Ալան Կավալի վիճակը գնահատվում էր ծանր, արցախցի բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստվում են ինքնաթիռ ուղարկել, որպեսզի ֆրանսիացի լրագրողին տեղափոխեն Ֆրանսիա անհրաժեշտ բուժօգնությունը ստանալու համար, թեև Ստեփանակերտի Հանրապետական բուժկենտրոնի աշխատակիցներն «Ազատությանն» ասել էին, որ կարծում են` դրա կարիքը չկա:

XS
SM
MD
LG