Մատչելիության հղումներ

Ֆրանսիան օդանավ կուղարկի Ղարաբաղում վիրավորված լրագրողներին դուրս հանելու համար


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, արխիվ

Ֆրանսիան ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի բանակի իրականացրած ռմբահարման հետևանքով վիրավորված լրագրողներին հնարավորինս արագ տուն վերադարձնելու համար:

Այդ մասին ասել է քիչ առաջ Բրյուսել ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ով Բելգիայի մայրաքաղաքում մասնակցելու է Եվրոպական միության արտահերթ գագաթնաժողովին:

ԵՄ գագաթնաժողովում կքննարկվեն մի շարք միջազգային թեմաներ, այդ թվում` իրավիճակը Բելառուսում և ռազմական գործողությունների վերսկսումը Լեռնային Ղարաբաղում:

«Բժշկական օդանավը պատրաստ է մեկնել լրագրողներին դուրս հանելու համար»,- հայտնել է Մակրոնը:

XS
SM
MD
LG