Մատչելիության հղումներ

ԱՄՆ 46 կոնգրեսականներ պետքարտուղարին կոչ են անում հակամարտությունը դադարեցնելու հստակ քայլեր ձեռնարկել


ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆ, արխիվ

Նամակին միացել են կոնգրեսականներ թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական կուսակցություններից:

ԱՄՆ կոնգեսականներ Ադամ Շիֆը, Ֆրանկ Փալոնը, Ջեքի Սփեյերը և ևս 46 օրենսդիրներ նամակ են հղել պետքարտուղար Մայք Փոմպեոյին՝ կոչ անելով հստակ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ։

Նամակում, որին միացել են կոնգրեսականներ թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական կուսակցություններից, օրենսդիրներն ընդգծում են՝ Ադրբեջանի հարձակումը քաղաքացիական ու զինվորական մարդկանց կյանքեր է խլել երկու կողմերից, բացի այդ, վտանգ է առաջացրել՝ վերածվելու ավելի ընդարձակ տարածաշրջանային հակամարտության՝ հաշվի առնելով Թուրքիայի ներգրավումը։

Կոնգրեսականները հորդորում են պետքարտուղարին քաջալերել կողմերին վերսկսելու բանակցությունները՝ հակամարտության երկարատև, խաղաղ և ժողովրդավարական կարգավորման համար։

XS
SM
MD
LG