Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակ. Գիշերը խոցված 4 անօդաչուները հետախուզական էին


ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան, արխիվ

Ըստ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) տեղորոշման տվյալների, ժամը 00։15-ի դրությամբ Հայաստանի Զինված ուժերի կողմից խոցվել է 4 անօդաչու թռչող սարք՝ 1-ը` Կոտայքի, ևս 3-ը` Գեղարքունիքի մարզում, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակը:

Բոլոր խոցված անօդաչուները, ըստ Շուշան Ստեփանյանի, եղել են հետախուզական։

«Այսպիսով, Հայաստանի օդային տարածքում այսօրվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է հակառակորդի 7 անօդաչու», - գիշերը Ֆեյսբուքում գրել է Պաշտպանության նախարարության խոսնակը:

Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզի տարածքում հայտնված 6 անօդաչու թռչող սարքերից մեկից հրթիռ էր արձակվել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են:

XS
SM
MD
LG